Սիրված դերասան Հայկ Մարությանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ կեցվածքով ու մշտապես եղել է երկրում կատարվող անարդարությունների մասին բարձրաձայնողներից մեկը:
Նա մշտապես եղել հայ ժողովրդի կողքին և իր բողոքն ու ընդվումն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ...
2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության «Քայլ արա» շարժմանը
Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի»առաքելության ներքո։
Ձեզ ենք ներկայացնում գեղեցկուհի Իվայի հետ կապված ուշագրավ մի դեպք, որն իրապես մեծ հարգանքի է արժանաի։
Իվան իր և Հայոյի զավակների հետ հաճախ էր այցելում թենիսի մարզումների՝ Երևանի թենիսի ակումբներից մեկում։
Այդ այցերից մեկի ժամանակ ակումբի աշխատակիցները ականատես եղան հետաքրքիր մի միջադեպի։
Երբ երեխաներից մեկը ոչ գրական և մի փոքր ժարգոնային հայերենով խոսեց աշխատակցուհու հետ, Իվան միանգամից սաստեց նրան և ասաց, որ կարգին ու գրական հայերենով խոսի։
Այս աննշան թվաղոց դեպքն ուշագրավ էր նրանով, որ Իվան՝ լինելով ազգությամբ չեխ, հատուկ ուշադրություն է դարձնում իր փոքրիկների խոսքի, հայերեն խոսքի նկատմամբ։