Չինաստանի Լոյան քաղաքում ուսուցիչը աշակերտներին ստիպել է որպես ծխելու պատիժ՝ ծխախոտի թեյ խմել։ Արդյունքում երեխաները նիկոտինային թունավորմամբ հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։


Պարբերականը հաղորդում է, որ ուսուցիչը բռնել է աշակերտներից երեքին ծխելիս։ Տղաներից մեկի հոր խոսքերով՝ ուսուցիչը ստիպել է աշակերտներին ծխել մնացած երկու տուփերի ծխախոտերը։ Երբ նրանք դա չեն կարողացել անել, ուսուցիչը ծխած ծխախոտերի մոխիրը բացել է ջրով և աշակերտներին ստիպել է խմել այն։ Արդյունքում նրանցից երկուսը հիվանդանոցում են հայտնվել։

Տուժածներից մեկի հայրը պատմել է, որ դպրոցը համաձայնել է իր ընտանիքին 2270 դոլարի չափով փոխհատւցում տալ և փակել բժշկական ծախսերը։

 

Նյութի աղբյուրը՝ 1.am