Իտալական «Միլանը» պարտքերի պատճառով դարձել է ամերիկյան Elliott Management ընկերության սեփականությունը։
«Միլանի» նախկին սեփականատեր Լի Յունհունը չի կատարել վարկային պարտականությունները և սահմանված ժամկետում չի կարողացել վճարել 32 միլիոն եվրո։ 2017-ի ապրիլին Elliott Management-ը Յունհունին տրամադրել էր 303 միլիոն եվրո վարկ։
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու համար «Միլանին» զրկել էր Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։