Սանկտ Պետերբուգի պետական բժշկական համալսարանի մանկական ակադեմիայի բժիշկները շտապ վիրահատության են ենթարկել Ֆիֆայի ղեկավարի 7 ամյա աղջկան:
Անցյալ շաբաթ Ջաննի Ինֆանտինոյի կինը երեխայի հետ միասին մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Ավելի ուշ աղջիկը զգացել Է սրտխառնոց և սուր ցավեր որովայնի շրջանում: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց՝ կույրաղիքի բորբոքման կասկածանքով, որտեղ հուլիսի 8-ին երեխան ենթարկվել է վիրահատության: Նշվում է, որ բարդ վիրահատությունը հաջող է անցել, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում: Կազմակերպության ղեկավարը եղել է Սանկտ Պետերբուրգում և անձամբ շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ դստեր կյանքը փրկելու համար:
Նյութի աղբյուրը՝ yelaket.am