Օրերս արևմտյան պարբերականները հայտնել են, որ նախկին սիրեցյալներ Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը կրկին միասին են, սակայն գաղտնի են հանդիպում։ Իսկ OK! Պարբերականի հերթական համարի շապիկին ժպտացող Ջենիֆերը և Բրեդն են՝ «Այո՛, ես Բրեդից հղի եմ» խորագրով։


Լրագրողներն այդպիսի բան անձամբ Ջենիֆերից չեն լսել, սակայն դերասանուհու հայտարարությունը բառացի փոխանցել են նրան մոտ գտնվող աղբյուրները։ Աղբյուրները նաև ասել են, որ Ջենիֆերը և Բրեդը արդեն մի քանի ամիս է գաղտնի հանդիպում են, իսկ վերջերս 54-ամյա դերասանն իր 49-ամյա սիրեցյալին առաջարկել է համատեղ երեխա ունենալ։

Դերասանների մտերիմները պնդում են, որ Ջենիֆերը շատ երջանիկ է, չէ՞ որ տարիներ առաջ հիմնականում իր՝ հղիանալ չկարողանալու պատճառով է Փիթը լքել իրեն և Ջոլիի մոտ գնացել։