Արքայազն Չարլզն ու արքայազն Ուիլյամը հրաժարվել են ներկա լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հանդիպմանը, հայտնում է Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցը պարզաբանել է, որ սովորաբար նման հանդիպումների ժամանակ թագուհին մենակ չի լինում, «նրան որեւէ մեկն ուղեկցում է»:
Պարբերականը հայտնում է, որ այդ ժամանակ արքայազն Ուիլյամը բարեգործական արշավի շրջանակում պոլո էր խաղում, իսկ արքայազն Չարլզը Գլոսթերշիր կոմսության ոստիկանության հետ միջոցառման էր մասնակցում էր:
Ուրբաթ՝ հուլիսի 13-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ Ժամանել էր Վինձորի պալատ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ընդունելությանը: Թրամփը ԱՄՆ 12-րդ նախագահն է, ում հետ Եղիսաբեթ Երկրորդն անձամբ է ծանոթացել: Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը նրան հոյակապ կին էր անվանել:
Ըստ որում՝ հանդիպումն առանց անհարմար վիճակի չի անցել. միջոցառման տեսագրությունից ակնհայտ է, որ Թրամփը նրանից առաջ է անցել, որից հետո թագուհին ապարդյուն փորձել է նրան հասնել, համացանցի որոշ օգտատերեր սա Բրիտանիայի համար վիրավորանք են համարել: