Հելսինկիում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսին Գաղտնի ծառայության գործակալները ուժով դուրս բերեցին դահլիճից լրագրողի, ով իր բողոքն էր արտահայտում ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեմ:
Մամուլի ասուլիսի մեկնարկից առաջ The Nation-ի քաղաքական լրագրող եւ ակտիվիստ Սեմ Հուսեյնին «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ պաստառ էր պարզել, հայտնում է Mirror-ը:
Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ Հուսեյնիին խնդրել էին հեռանալ դահլիճից, եւ նա հնազանդվել էր: Սակայն հետո հանկարծ վերադարձել էր դահլիճ վերոնշյալ պաստառով: Արդյունքում, չնայած լրագրողի ակտիվ դիմադրությանը, նրա ձեռքերը ոլորել ու հեռացրել են դահլիճից: