Ֆրանսիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ կատալոնական ակումբին առաջարկել են 150 միլիոն եվրոյով գնել Պոգբային։
Ֆրանսիացու հեռանալու մասին լուրերը սկսեցին տարածվել անցած մրցաշրջանում, երբ նա կորցրեց տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում։ Պոգբան քննադատվում էր պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի կողմից։
«Բարսելոնան» այժմ կիսապաշտպանի կարիք ունի, քանի որ թիմից հեռացել են Պաուլինյոն և Անդրես Ինյեստան։
Հիշեցնենք, որ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։