ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի կարող ասել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատներից առգրավված զենքերն օրինակա՞ն են, թե՞ ոչ:

Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: 

«Փորձաքննություններ են կատարվում, անհրաժեշտ տեղեկատվությունն է հավաքվում, կատարվում է նախաքննություն, առայժմ հայտնելու ոչինչ չունենք»,- ասել է Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին առաջադրված մեղադրանքները չեն փոխվել»: