ՃՈ աշխատակիցները հուլիսի 17-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գեւորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան եւ Նարեկացի փողոցների խաչմերուկում։
Պարզվել է նաեւ, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է ԱԿՍ տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։ Հրացանն օրինական է եղել:
Նշենք, որ Գեւորգ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկն է։