ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում հունիսի 27-ին կշարունակվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` մարտի 6-ի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը:

Տուժողը Լեյլի Բաբախանյանն է, իսկ ամբաստանյալը` Պուշկինո գյուղի բնակիչ, երեք երեխաների մայր Սեդա Թոթոլյանը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ս.Թոթոլյանին անմեղ է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ գործի նյութերի` կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել Լեյլի Բաբախանյանի և Սեդա Թոթոլյանի միջև: Վերջինս Լ.Բաբախանյանի մազերից քաշքշել է և ծեծել:

Լեյլի Բաբախանյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ` Ս.Թոթոլյանն ասել է, թե նա անիծել է իր 5-ամյա երեխային, որից ինքը շատ է հուզվել. իր նախկին ամուսինը կայծակնահարվել է, մահացել. դրանից 2-3 օր առաջ ինչ-որ մեկը նրան անիծել էր, ինքը անեծքից շատ է վախենում:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի` 20.06.2013թ. համարում:

Հեղինակ` Առավոտ