Հայտնի բլոգեր Nas Daily-ի նոր տեսանյութը հայաստանյան դաշտերում մնացած ականների մասին է, որոնք 25 տարվա պատմություն ունեն, եւ ինչպես բլոգերն է նշում՝ այստեղի ժողովրդին անդադար հիշեցնում են պատերազմի մասին.


«Ես հիմա կրում եմ հատուկ սաղավարտ, քանի որ այս դաշտը լի է չպայթած ականներով: Հայաստանում շատ կան այսպիսի ականներ, որոնք մնացել են 25 տարի առաջվա պատերազմից հետո: Մինչ օրս զինվորականները փնտրում են ականներ, շատ մարդիկ վնասվում, ոման էլ՝ մահանում են դրանց պատճառով: Չնայած Սիրայում պատերազմն ավարտվում է` ավերված դպրոցներն ու պայթող ականները միշտ էլ ազդեցություն ունենալու են եկող սերնդի վրա: Եվ սա պատերազմի թաքնված վնասներից մեկն է միայն: Քանի դեռ գտնում ենք ականներ եւ հանդիպում դրանցից վնասված մարդկանց, ես համոզվում եմ՝ պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս»,-ասում է բլոգերը, որը Հայաստանում արդեն հասցրել է պատրաստել տեսանյութեր պուլպուլակների, շախմատի եւ հայտնի անվաչմշկորդ Լեւոնի մասին: