Грузия Онлийн կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին երկուշաբթի 20:00 նախագահական պալատում սպասում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Նրանք քննարկելու են Սահմանադրական հարցերը: Այս մասին տեղեկացնում է նախագահի վարչությունը:
Սակայն մեծամասնության և փոքրամասնության պատգամավորների ներկայացուցիչներից լրագրողները տեղեկացել են, որ այս փուլում դժվար թե հանդիպում կայանա, չնայած և՛ Սաակաշվիլին և՛ Իվանիշվիլին հաստատել են, որ պատրաստ են հանդիպել:
Պատգամավորների տվյալներով՝ երկուշաբթի օրը կայանալու է խորհրդարանի համանախագահ Ուսուպաշվիլիի և փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բագրաձեի խորհրդակցությունը: Նրանք պետք է համաձայնության գան Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Փոքրամասնությունը պատրաստ է զիջման գնալ նախագահի իրավունքների սահմանափակման հարցում: Սակայն փոխարենը նրանք պահանջում են ֆիքսել Սահմանադրության մեջ երկրի արևմտամետ կուրսը: Մինչ այդ մեծամասնությունը արդեն ներկայացնել է Վրաստանի միջքաղաքական կուրսի վերաբերյալ իրենց տեսակետը, որում 14 կետերից 9-րդն անընդունելի է փոքրամասնության համար: Այդ կետում ասվում է, որ Վրաստանը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությւոններում չպետք է խոչընդոտ լինի: