Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր հմայիչ լուսանկարին կից հեռուստահաղորդավարուհին մեջբերել է իր երջանկահիշատակ մայրիկի խոսքերն ու խաղաղ օր մաղթել իր միկրոբլոգի հետեւորդներին:
Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Երբ արեւի տակ արդեն սպիտակին են տալիս վարսերդ, հասկանում ես, որ վատի, չարակամի կամ տգետի վրա ուշադրություն դարձնելու ոչ ժամանակ էլ կա, ոչ էլ ցանկություն։ Երջանկահիշատակ Մայրս միշտ ասում էր. «Ով ինչ անի, իրեն կանի», իր իմաստնությամբ էլ իմ ընտանիքն է ապրում ու ես։ Անպատերազմ ու անկռիվ օր եմ մաղթում բոլորիս...»: