Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ասիական բանկի 2013 թ-ի հունվարի 25-ին ստորագրված «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի ԱԺ քննարկման ժամանակ զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանից հետքրքրվեց, թե ինչու են այս անգամ անունը դրել կանանց վարկավորում։
«էն ժամանակ ուղղակի վարկավում էր, հիմա եկել ասում եք կանաց, ինչ է, որ անունը չդնեիք կանանց ՓՄՁ աջակցության վարկ, չէինք հաստատելու»,-հարցրեց պատգաավորը։ Այնուհետև նա հետաքրքրվեց, թե ինչպիսի մեխանզինմեր են լինելու, որ նախորդի ճակատագրին չարժանանա։
«Նախրոդ անգամ լսում էին, որ 17-ից 8-ը թռել են , կամ 170-ից, այքանը... Ինչ է արվում, որ նախորդի նման չլինի անադյունավետ։ Քանի անգամ եմ ասել, տրամադրեք այդ ցանկը, որ հասկանանք, թե ինչ օգուտ է տվել մեզ այդ վարկը, օրինակ՝ Արագածոտնի մազում չեմ նկատել որևէ դրական արդյունք, ես չգիտեմ, ում եք տալիս, մի օր ներկայացրեք ցանկը տեսնենք»,-ասաց նա։
Լիանա Հունանյանը նախ բացատրեց, թե ինչ է ենթադրում կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիրը, միաժամանակ նշելով, որ վարկերը չեն ուղղվելու միայն կին ձեռներեցներին, ըստ համապատասպան չափանիշների։ «Խոշոր առումով տարանջատում չկա։ Կանանց ձևակերպման առումով կարելի է ասել, որ ամբողոջությամբ գնալու է ՓՄՁ-ին, պարզապես կանանց նույնպես ներգրավելու են»,-ասաց նա։
Այն, որ նախորդը անարդյունավետ է, Ֆիննասների փոխնախարարը չհամաձայնեց Լյովա Խաչատրյանի հետ։ Ըստ նրա՝ օրինակ հայ-գերմանական հիմնադրամը 3 խոշոր ծրագրեր է իրականացվել՝ 48-50 մլրդ-ի սահմաններում, իսկ վարկային պորտֆեյլի ռիսկն փոխնախարարի խոքով՝ ընդամենը երկու տոկոս է կազմում։ «Ինչը բավական լավ ցուցանիշ է»,-ասաց նա։
Ցանկերի ներկայացնելու հարցում փոխնախարարը նշեց. «Եթե ձեզ ցանկեր են պետք, թե ում են տրամադրված, ես ինչքան գիտեմ դա բանկային գաղտնիք է, եթե գաղտնիք չի, կտրամադրեն»,-ասաց նա։
ԲՀԿ պատգամավորն արձագանքեց, որ մտավախությունն իրենը չէ, այլ Վերհասկիչ պալատի հաշվետվության ժամանակ արձանագրած չարաշահումները։
Լիանա Հունանյանը նշեց, որ այդ վարկերը բոլորը տրամադրվել էին ճգնաժամի ժամանակ։ «Եվ բոլորիս էլ հայտնի է, որ ռիսկայնությունն ավելի է շեշտադրվում, և հասկանում ենք, որ այո ռիսկային են եղել, բայց չենք մոռանում, որ դրանք գրավով են պահված եղել, և բյուջեին վնաս չեն կարող տալ»,-եզրափակեց նա։