«Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը ժամանել է Երեւան եւ հարցազրույց անցկացրել (հարցազրույցը հինգշաբթի կհրապարակվի) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վենեդիկտովը հրապարակել է Փաշինյանի կողմից հնչեցված հիմնական թեզերը.


«Պարզվեց Պուտինի հետ ավելի հեշտ է, քան ես կարծում էի. Պուտինը անկեղծ է զրույցի ժամանակ»:

«Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության շահերի շրջանակում գոյություն ունի»:

«Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքն աճում է եւ Ռուսաստանը Ալիեւին պատերազմից հետ պահելու բոլոր հնարավորություններն ունի»:

«Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանությունը կպահպանվի, քանի որ դա շատ է օգնում Հայաստանին»:

«Փաշինյանի որդին իսկապես «կամավոր» մեկնել է Ղարաբաղ ծառայության»:

Կփոխեն Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի հայերը, ներառյալ Ռուսաստանի, կարողանան Հայաստանի կառավարական կառույցներում ծառայել»:

Խորհրդարանական ընտրությունները կարող են եւˊ հոկտեմբերին, եւˊ նոյեմբերին եւˊ դեկտեմբերին անցկացվել: Ընդհուպ մինչեւ մայիս»:

Ատոմային էներգետիկան կզարգացնենք եւ «հուսով եմ, որ Ռուսաստանը կօգնի եւս մեկ ատոմակայան կառուցել»: