Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Պաբլո Մորենոն կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Պատանի ֆուտբոլիստը 10 տարեկանից կատալոնական ակումբի համակարգում է եղել և 6 մրցաշրջանների ընթացքում դարձել է մոտ 200 գոլի հեղինակ։
Մորենոյի համար «Յուվենտուսը» կվճարի 1 միլիոն եվրո փոխհատուցում։