Երեւանի «Ալաշկերտը» երկրորդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում Հայաստանի չեմպիոնը 2:0 հաշվով հաղթեց Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանին»:
Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Ղուկաս Պողոսյանը եւ Գուստավո Մարմենտինը: Առաջին գոլի դրվագում կոպիտ սխալ թույլ տվեց «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Խաղի վերջնամասում թիմերը ստացան մեկական կարմիր քարտ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին մեկնարկող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրում «Ալաշկերտը» մրցելու է Երեւանի «Արարատի» հետ, իսկ «Գանձասար-Կապանի» մրցակիցը կլինի «Փյունիկը»:
«Ալաշկերտը» Հայաստանի սուպերգավաթակիր դարձել էր նաեւ 2016 թվականին:
Հայաստանի Սուպերգավաթ
«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0
Ղուկաս Պողոսյան, 14, Գուստավո Մարմենտինի, 39
Հեռացումներ՝ Ալեն Համբարձումյան, 88 (Ալաշկերտ») - Ուբեյմար, 90 (Գանձասար-Կապան»)
Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն