Բոլորս կյանքում ունենք ինչ-որ բան, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ երջանկության ճանապարհին։ Փորձենք հասկանալ՝ ինչը կարող է լինել դա՝ ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Դուք ձեզ դժբախտացնում եք հենց ձեր իմպուլսիվությամբ։ Ձեզ իսկապես պետք է սովորել ավելի շատ մտածել այն մասին, ինչ անում եք։ Պատճառը այն բանի, որ վերջին հաշվով այդքան շատ սխալներ եք թույլ տալիս, այն է, որ միշտ չափազանց շատ եք խորասուզվում ամեն ինչի մեջ։ Շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ թողնել՝ ամեն բան հոսի իր հունով։

Ցուլ

Դուք չեք կարող երջանկության հասնել, եթե չազատվեք անցյալի հանդեպ ունեցած կախվածությունից։ Դուք պետք է սովորեք ավելի ուշադիր լինել ներկայի հանդեպ։ Այո, անցյալն օգնել է դառնալ այնպիսին, ինչպիսին կաք հիմա, բայց շատ կարևոր է, որ չկորչեք անցյալում։ Ունեք մի ամբողջ կյանք, որ պետք է ապրել։

Երկվորյակ

Դուք թույլ եք տալիս բացասական մտքերին իշխել ձեր վրա, իսկ դա իսկապես մեծ խոչընդոտ է երջանկության համար։ Որպես կանոն, տրամադրված եք լինում պոզիտիվ, երբ գտնվում եք այլ մարկդանց ընկերակցությամբ, սակայն երբ մենակ եք մնում, մռայլ մտքերն սկսում են այցելել ձեզ։

Խեցգետին

Դուք ձեզ հետ եք պահում երջանկությունից, երբ հրաժարվում եք հոգ տանել ձեր մասին։ Դուք միշտ օգնության ձեռք եք մեկնում մյուսներին, երբ նրանք դրա կարիքն զգում են։ Շատ հոգատար, սիրալիր մարդ եք, սակայն հակված եք ուշադրությունը կենտրոնացնել այլ մարդկանց բարեկեցության և երջանկության վրա՝ մոռանալով ձեր սեփականի մասին։

Առյուծ

Դուք դժգոհ եք այն բանից, որ անընդհատ պետք է մյուս մարդկանց տված հաստատումը փնտրեք։ Պետք է սովորեք հույս դնել ձեր վրա՝ սեփական երջանկության հասնելու գործում, այլապես դուք պարզապես երբեք երջանիկ չեք լինի։

Կույս

Դուք կարող եք երջանիկ չլինել այն պատճառով, որ չափից շատ եք քննադատում ձեզ։ Դուք ձեր ամենավատ քննադատն եք։ Ձեզնից այնքան շատ բան եք պահանջում, որ չեք կարողանում պարզապես թուլանալ և վայելել կյանքը։

Կշեռք

Դուք, որպես կանոն, նախընտրում եք անել այնպես, որ ձեր կյանքում ամեն բան լինի հավասարակշռված և ներդաշնակ։ Ուզում եք պահպանել խաղախություն ու համոզվել, որ ձեր շուրջը ևս կա արդարություն։ Բացի այդ, ունեք սովորություն՝ մնալու ձեր հարմարավետության զոնայում և դրա համար էլ երջանիկ չեք։

Կարիճ

Դուք չեք թողնում ձեզ լինել երջանիկ՝ պարզապես հրաժարվելով բացվել մարդկանց առաջ։ Վախենում եք, որ նրանք ձեզ կցավեցնեն, իսկ արդյունքում, մեկուսանալով նրանցից, ինքներդ եք ձեզ ցավեցնում։

Աղեղնավոր

Ձեզ խանգարում է այն, որ թաքնվում եք դիմակների տակ։ Այնքան եք մտածում, թե ինչպես ձեզ կտեսնեն մարդիկ, որ երբեմն անհրաժեշտություն եք զգում թաքցնելու ձեր իրական անհատականությունը։

Այծեղջյուր

Դուք պարզապես չափազանց շատ ժամանակ եք ծախսում կարիերայի և նպատակների վրա։ Դուք մոռանում եք հաճույքների մասին։ Չի կարելի շարունակ աշխատել՝ զոհաբերելով սեփական երջանկությունը։

Ջրհոս

Ձեր միտքը շատ ազատ և անկախ է, բայց երբեմն թակարդն եք ընկնում՝ պարզապես ցանկանալով հավատարիմ մնալ նրան, ինչ արդեն գիտեք, մնալ այնտեղ, որտեղ ապահով է, և հենց դա կարող է ձեզ դժբախտացնել։

Ձկներ

Ձեզ ցավեցնում է այն, որ երբեմն պետք է ձևացնեք, թե չեք տխրում։ Փոխարենը դուրս հանելու ձեր բացասական էմոցիաները, դրանք փակում եք ձեր ներսում։