Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն այսօր՝ օգոստոսի 3-ին, ոչ ստույգ է համարել ռուսական մամուլում տարածված տեղեկությունը, թե թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը:
«Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է», - Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում նշել է ռուս գեներալը:
Նշենք, որ նախօրեին «Կոմերսանտը» ծավալուն հոդված էր հրապարակել, որում մասնավորապես պնդում էր, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, ու հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին: