Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինտուիցիան շատ լավ է զարգացած, նրանք հեշտությամբ կարողանում են ճանաչել մարդկանց:

Երկվորյակներ: Չեն կարողանում միայնակ մնալ, միշտ շփման կարիք ունեն, ընդ որում, երբեմն այնքան էլ կարևոր չէ՝ ում հետ: Կարող է թվալ, թե մեծաքանակ մարդկանց հետ շփման արդյունքում Երկվորյակները պետք է կորցնեն վերջիններիս ճանաչելու կարողությունը, բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ հասկանում են՝ ում կարող են վստահել և ումից է հարկավոր հեռու մնալ: Երկվորյակները կարող են լավ հարաբերություններ հաստատել գրեթե բոլորի հետ, բայց ընկերներ համարում են շատ քչերին:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ընտանիքը, ընկերներն ու մտերիմներն առաջին տեղում են: Նրանց համար չափազանց կարևոր է՝ ովքեր են իրենց կողքին, այդ պատճառով ամենայն պատասխանատվությամբ են մոտենում մտերիմների ընտրության հարցին: Կարող են բավական երկար ժամանակ զննել նոր ծանոթներին, ստուգել նրանց, հետո միայն որոշել, որ նրանք կարող են համալրել ընկերների նեղ շրջանակը:
Կույս: Հակված են վերլուծել ամեն ինչ: Կույսերը շփվող են, նրանց կողքին միշտ շատ մարդիկ կան, ինչը չի խանգարում առաջնորդվել սթափ դատողությամբ, սեփական սկզբունքներով: Մարդկանց երկրորդ հնարավորություն են տալիս: Պարադոքսալ է, բայց սեփական անձի և մտքերի վրա մշտական կենտրոնացումն օգնում է ավելի լավ ճանաչել մարդկանց:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինտուիցիան բավական լավ է զարգացած: Սիրում են մտածել, դատողություններ անել, վերլուծել: Այդ ամենը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս լավ ճանաչել մարդկանց: Այդ պատճառով Այծեղջյուրների կողքին բացառապես այն մարդիկ են, ովքեր անհրաժեշտության դեպքում նրա հետ կնետվեն կրակի մեջ կամ ջուրը կցատկեն:


Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/08/03/989889.html