Պարզվում է, Հենրիկ Մխիթարյանը միայն այսօր, այն էլ Երևանից է ուղևորվել Անգլիա: Նրան ուղեկցում են մայրը և քույրը: Նախնական տեղեկություններով, նրանք Վիեննայի օդանավակայանում սպասում են դեպի Լոնդոն չվերթի հայտարարմանը:   ИТАР- ТАСС-ի հաղորդմամբ, Երևան-Մոսկվա չվերթը իրականացվել է աննշան ուշացումով՝ 08:27-ին: Բրիտանական մայրաքաղաքից Մխիթարյանները կմեկնեն Լիվերպուլ, որի համանուն ակումբում էլ հայ մարզիկը բուժզննում կանցնի:   Սպասվում է, որ պայմանագրի կնքման մասին անգլիացիները կհայտարարեն մինչև կիրակի: «Լիվերպուլը» կվճարի շուրջ 22 մլն ֆունթ սթեռլինգ: Անցած մրցաշրջանում «Շախտյորի» կազմում անցկացրած 41 խաղում Մխիթարյանը դարձել է 29 գոլի հեղինակ: