«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցներն այսօր ներխուժեցին Էրեբունի Պլազա, որտեղ պետք է տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը և տապալեցին այն:
Ցուցարարներից Դավիթ Պետրոսյանն ասել է, որ երկրում կան քաղաքացիներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են մասնակցել արդարադատության պրոցեսին: Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնվել է, չենք պատրաստվում երկրում հանդուրժել որևէ անարդարություն, մարդասպանների:
Ցուցարարներն ազդարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում տեղ չունի, նշեցին, որ ասուլիսը տապալված է և հեռանում են՝ ակցիան ավարտված համարելով:


