«www.iditord.org» էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամների կողմից բնակարաններ այցելելու և ընտրակաշառք առաջարկելու մասին: Ըստ հրապարակման` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկվում է 20.000 դրամ:
Զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ՀՀ դատախազությունը նշված հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: