Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տվյալների է տիրապետում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 21-ի հրավիրված իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված մամուլի ասուլիսին։
Պատասխանելով հարցին՝ սպասե՞լ արդյոք նոր սենսացիոն բացահայտումների ու կալանավորումների, կա՞ն արդյոք օպերատիվ տվյալներ, Օսիպյանը հավաստիացրեց, որ օպերատիվ տվյալներ միշտ կան։ Հարցի առաջին հատվածին ոստիկանապետը պատասխանեց. «Չեմ բացառում»։ Միաժամանակ նա հորդորեց լրագրողներին հայտնել իրենց ունեցած տվյալների մասին։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկի՝ Նարեկ Սարգսյանի հետախուզման առնչությամբ նա հայտնեց, որ ոստիկանությունը համագործակցում է Ինտերպոլի հետ. «Աշխատանքներ են տարվում։ Այլ մանրամասներ չեմ հայտնի։ Նա շուտով կհայտնվի մեր տեսադաշտում»,–հայտարարել է Օսիպյանը՝ տեղեկացնելով, որ Նարեկ Սարգսյանը սահմանը հատել է հետախուզում հայտարարելուց մի քանի օր առաջ։