Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի մի խումբ խախտողների են ձերբակալել:

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ-ի մամուլի ծառայությունը, Արտաշատի սահմանային ջոկատի սահմանապահ վերակարգը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացու է հայտնաբերել, որոնք ապօրինի կերպով Արաքս գետով հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:


Ստուգման աշխատանքներից հետո պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները նույն ընտանիքի անդամներ են եւ գնում էին ԵՄ երկրներ՝ ավելի լավ կենսապայմանների որոնման նպատակով: Սահմանի անօրինական հատման պատճառները բացատրում են տեղանքում մոլորվելու հանգամանքով: կողմնորոշման կորուստով: Ձերբակալվածները սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ռուսասաստանցի սահմանապահները հատուկ երախտագիտություն են հայտնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ պետական սահմանի պահպանմանն աջակցելու համար:

Նշենք, որ տարվա սկզբին միայն այս հատվածում ձերբակալվածների թիվը մոտ երկու տասնյակ է կազմում: