Դեդ Հասանի կլանի «օրենքով գողերը» որոշել են կազմակերպել մեծ սխոդկա, որին մասնակցելու են հարյուրավոր գանգստերներ: Այն տեղի է ունենալու Արաբական Միացյալ Էմիրություններում: Գրում է Росбалт-ը:
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ անցած շաբաթ Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները դիմել են տուրիստական գործակալություն՝ խնդրելով ավելի քան 100 «օրենքով գողերին» Արաբական Միացյալ Էմիրություններ գնալու անձնագրեր տրամադրել: Նրանք նաև ցանկացել են առանձին ինքնաթիռով մեկնել: Իրավապահների կարծիքով՝ սխոդկային կմասնակցեն մոտ 300 «օրենքով գողեր»:
Միջոցառումը կազմակերպում են Դեդ Հասանի կլանի ներակայիս առաջնորդները՝ Դմիտրի Չանտուրիան, Տեմուրի Միրզոևը, Վասիլի Խրիստաֆորովը, Գադի Կալոյանը և Վալերի Ֆարիզովը:
Կայանալիք սխոդկան երկու նպատակ է հետապնդում. ցույց տալ, որ կլանը միասնական է և ուժեղ, ինչպես նաև «թակադրել» տասնյակ գանգստերների: