Երգի պետական թատրոնում հունիսի 21-ին կայացավ ջազային երգչուհի Էմմա Ասատրյանի «Շիկահեր կարճատեսը» տեսահոլովակի շնորհանդեսը:
Նախքան տեսահոլովակի ցուցադրությունը Էմման հատուկ շնորհալություն հայտնեց տեսահոլովակի ռեժիսոր Դավիթ Բաբայիանին, Գործիքավորող Մարտին Միրզոյանին եւ շատ ու շատ ուրիշներին ովքեր իր կողքին են գտնվել` «Ես շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, քանի որ ոչ մի տեսակի հաջողությունը չի կարող մարդուն երջանկացնել, երբ մարդը միայնակ է: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ այսօր այստեղ եք: Ես ձեզ սիրում եմ»:
Նշենք, որ «Շիկահեր կարճատեսը» երգի հեղինակը հենց ինքն է` երգչուհին: Մեզ հետ զրույցում Էմման ասաց` «Երգը երկու տարի է ինչ կա, պարզապես գործիքավորումը մի փոքր ուշ կատարվեց, իսկ տեսահոլովակը նկարահանեցինք վերջերս` երկու օրվա ընթացքում, որի համար շատ շնորհակալ եմ Դավիթ Բաբայանին»:
Մեր այն հարցին, թե ինչու՞ է երգում կատվին անվանել կարճատես եւ շիկահեր, երգչուհին կես կատակ կես լուրջ պատասխանեց` « Բառիս բուն իմաստով : Դե «շիկահեր եւ կարճատես» տղամարդկանց մասին է խոսքը»:
Ինչպես գիտենք, միշտ նորը եւ գովեստվում է, եւ քննադատվում: Բայց երգչուհին` «Ես շատ ծանր եմ տանում քննադատությունները: Ես այն երգչուհիների նման չեմ, որոնք ասում են `«այո, ես պատրաստ եմ»»:
Տեսահոլովակի սյուժեն եղել է ռեժիսոր Դավիթ Բաբայանի մտահաղացումը: «Երբ Դավիթ Բաբայանը լսեց երգը, միանգամից ասաց` ես գիտեմ ինչպիսի տեսահոլովակ է պետք նկարել»,- հավելեց երգչուհին:
Երգչուհուն շնորհավորելու էին եկել Արթուր Գրիգորյանը, Ավետ Բարսեղյանը, Շուշանիկ Արեւշատյանը, Անիտա Հախվերդյանը, իր մտերիմ ընկերները, հարազատներն ու երկրպագունները:
«Մեծ տպավորություն ստացա: Ես ճանաչում եմ Դավիթ Բաբայանին եւ Էմմային, որպես տաղանդավոր անձնավորություններ, իսկ երբ հավաքվում են տաղանդավոր անձնավորությունները, ծնվում է այն, ինչ մի քանի րոպե առաջ մենք տեսանք: «Կարճատես եւ շիկահեր» կատվի մասին այդպիսի օրիգինալ տեսահոլովակ կարող էր նկարել միայն Դավիթ Բաբայանը՝ իր թիմով: Բրավո բոլորին:
Իսկ Էմմային պարզապես Love You»,- մեզ հետ զրույցում ասաց հեռուստահաղորդավար եւ բազմաթիվ երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:
Աղբյուրը` LoveYou.am