Ադրբեջանում արդեն որոշ զինվորականներ սկսել են իրենց անհանգստությունը արտահայտել Արցախի հարցի լուծման շուրջ։ Հայաստանում կատարվող փոփոխությունները ամեն գնով ներակայցվում էին, որ իբր Հայաստանի նոր իշխանությունը խաղ ու պարով լուծելու է այդ հարցը ու որոշակի տարածքներ են հանձնելու։ Այդ ամենը իհարկե ամենից շատ ուրախացրել էր բարձրաստիճան զինվորականներին, սակայն օր օրի իրենք իրենց մաշկի վրա սկսեցին զգալ, որ նման տեղեկությունները կեղծ են ու պարզապես փափուկ բարձ է դրվում իրենց գլխի տակ։
Ադրբեջանցի զինվորականները զգացին, որ փոփոխությունից հետո հայկական կողմի պատասխանները ավելի են պստացել, զարմացած էին, որ ՀՀ ԶՈւ-ն կարող է նույնիսկ Նախիջևանի ուղղությամբ նման գործողություններ իրականացնել։ Առավել զարմացան, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը սկսեց կոշտ հայտարարություններով հանդես գալ, որը ընդհանրապես տարածք հանձնող նախարարի խոսքեր չէին։
Ադրբեջանցի գնդապետ Շաիր Ռամալդանովը, այն զինվորականներից է, ով փորձում է բարձրաձայնել իրենց շարքերում առաջացած անհանգստությունը։ Ռամալդանովը հայտնում է , որ Հայաստանի նոր իշխանությունները ընդհանրապես չեն էլ փորձում որևէ զիջողական քայլ կատարեն ու ընդհակառակը նրանց քայլերը էլ ավելի կոպիտ են, քան նախկիններինը։ Նրանց անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանի նոր վարչապետը ավելի հաճախ է պաշտոնական այցով գնում Արցախ։ Փաշինյանի որդու Արցախում ծառայելու փաստը նույնպես անհանգստացնում է բարձրաստիճան զինվորականներին, քանի որ ոչ մեկ իր որդուն չի կարող ուղարկել մի վայրում ծառայելու, որը շուտով պետք է հանձնի։ Այս ամենը աչքի տակ ունենալով ադրբեջանական կողմը խիստ անհանգստանում է այդ փաստերից։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան