Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խանդել, կամակոր լինել, բայց կարող են սիրել այնպես, ինչպես որևէ այլ մեկը չի կարող:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ են տրամադրության և զգացմունքների փոփոխականություն, նրանց հաճախ են ոչ հուսալի համարում:
Երկվորյակները հետաքրքիր զրուցակիցներ են փնտրում, թեթև սիրախաղ, պարզապես ուրախանում են: Նորություններ փնտրելիս կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հիմնվում տրամաբանական փաստարկների վրա, այդ պատճառով նրանց որոնումները երկար են տևում, հաճախ հագեցած են հիասթափություններով: Երկվորյակները նոր տպավորությունների կարիք ունեն:
Խոյ: Խոյերը հաճախ են սիրահարվում, ամեն անգամ կարծում են, թե իսկապես սիրում են: Չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընտրում են ուժեղ մարդկանց: Նրանց վառ զգացմունքներ են հարկավոր, մարտահրավերներ և վեճեր: Եթե պատրաստ եք շարժումով լի, վառ զգացումներով, ինքնաբերական որոշումներով լի կյանքի, Խոյերը հարաբերություններին կիրք կհաղորդեն, թույլ չեն տա, որ դրանք ձանձրալի դառնան:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լուրջ են, պահանջկոտ: Լուրջ են մոտենում զուգընկերոջ ընտրության հարցին, բայց բնավորության պատճառով հաճախ են տառապում: Կասկածներն ու վախերը Կույսերին թույլ չեն տալիս թուլանալ, վայելել զգացմունքները: Նրանց սերն ավելի շատ նման է ինքնաոչնչացման: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պերֆեկցիոնիստ են:
Նյութի աղբյուրը՝ 168.am