Մեծ Բրիտանիայի բնակիչներ 37 տարեկան Ջոն Ֆորդենը և իր ընկեր` 42 տարեկան Յաննիկ Ռիդը, որոշել են հրաժեշտ տալ իրենց մեքենաներին և ստեղծել են հատուկ թռչող հեծանիվ, որը կարող է օդով նրանց հասցնել նշանակման կետ:
Բրիտանական Կինգստոն քաղաքի նախկին մեխանիկների խոսքերով, նրանք մանկուց արագության մեծ սիրահար են և իրենց ողջ գիտակից կյանքում երազել են ստեղծել թռչող սարք:

Այդ նպատակի համար գիտնականները կառուցել են հատուկ հեծանիվ, կահավորելով այն թևերով, օդափոխիչով, շարժիչով և օդապարիկով: Տղամարդկանց խոսքերով, նրանց հաջողվել է ստեղծել իդեալական տրանսպորտային միջոց:

- Շատերը դժվարությամբ են հավատում, որ մեր հեծանիվը կարող է բարձրանալ 1,2 կմ բարձրությամբ և զարգացնել արագություն մինչև 40 կմ/ժ, - նշեց Յաննիկ Ռիդը, - Ստեղծելով հեծանիվ, մենք առաջին հերթին մտածում էինք այն մասին, որ այն չվնասի շրջակա միջավայրին:

Իրենց գյուտը դիզայներները անվանել են Paravelo: Նրանք նաև հայտնեցին որ հեծանիվ-օդապարիկը շատ շուտով կլինի վաճառքում: Այն կարժենա 15 000 դոլար:

- Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում թռչով հեծանիվը կդառնա տրանսպորտի ամենատարածված միջոցը և բոլոր բրիտանացիները կհետևեն մեր օրինակին` թողնելով ավտոտնակներում իրենց մեքենաները, - մեկնաբանեց Ջոն Ֆոդենը, - հավատացեք, դա շատ անվնաս է : Paravelo-ն կարող է կառավարել նույնիսկ երեխան:

Հեծանիվով կարելի է արագ հասնել աշխատանքի վայր: Սարքը հեշտությամբ ծալվում, փոքրանում և տեղավորվում է ոչ մեծ պայուսակում:

Գյուտի հեղինակների խոսքերով, եթե իրենց հայրենակիցները ընտրեն հեծանիվը, ապա նրանք ընդմիշտ կմոռանան տարբեր տուգանքների մասին, չեն ծախսի իրենց ժամանակը խցանումների մեջ և կսկսեն գնահատել իրենց կյանքի ամեն վայրկյանը: