Անկարայում, կարծում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարող «հասկանալ» Թուրքիայի իրողությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը, երբ Մակրոնը կոչ է արել հրաժարվել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցություններից՝ դատապարտելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, գրում է Express-ը:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր թուրք գործընկերը «հակաեվրոպական քաղաքականություն» է վարում եւ նրա գործողությունները, ըստ Մակրոնի, հակասում են ԵՄ արժեքներին եւ սկզբունքներին:
Ֆրանսիայի 40-ամյա առաջնորդը նաեւ ասել է, որ Էրդողանի Թուրքիան «նախագահ Քեմալի Թուրքիան չէ», նկատի ունենալով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի Թուրքական հանրապետությունը, որը Օսմանյան կայսրության փլուզումից հետո 1923-ին հիմնել է աշխարհիկ հանրապետությունը: