Հռոմի պապ Բենեդիկտոս XVI կլքի իր պաշտոնը փետրվարի 28-ին: Գրում է Ria լրատվական կայքը՝ հղում անելով Rai News24-ին:
Նման նախադեպեր պատմության մեջ դեռ չեն եղել:
Ինչպես հայտնում է Ansa գործակալությունը այդ որոշման մասին Հռոմի պապը անձամբ հայտնել է երկուշաբթի օրը:
Reuters գործակալության տեղեկացմամբ՝ Հռոմի պապը նման որոշում է ընդունել իր տարիքի պատճառով: Նա հայտնել է, որ այլևս չի կարող կատարել պաշտոնի պատասխանատվությունները:
Նշենք, որ Բենեդիկտոս XVI առաջնորդում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 2005 թվականից: