Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երեւանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արսեն Հ.-ն ԱՄՆ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի կողմից հետախուզվում էր սպանության եւ 2 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: