Օրեր առաջ Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի ընթացքում խոսվել է տարբեր թեմաներից, սակայ վերջին շրջանում ամենից շատ քննարկվող հարցի մասին չի խոսվել, ավելի ճիշտ՝ չի բարձրաձայնվել, քանի որ հնարավոր է կուլիսներում երկու երկրների նախագահները անդրադարձած լինեն այդ թեմային։
Ադրբեջանական կողմը վերջրս տարածել էր հայտարարություն, ըստ որի իրենք ցանկություն ունեն անդամակցելու ՀԱՊԿ-ին։ Ժամանակին նույն այդ ՀԱՊԿ-ի մասին ադրբեջանական կողմը արտահայտվում էր առավել ցինիկաբար, այն անվանելով «Պուտինի ՆԱՏՕ»։ Դա կապված էր նրա հետ, որ ՀԱՊԿ անդամ է նաև Հայաստանը, իսկ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստե է սևացնել այն ամենը ինչի մաս է կազմում Հայաստանը։ Դե ո՞վ կմտածեր, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ , երբ Ադրբեջանը որոշի , որ ինքն էլ ցանկանում անդամակցել այդ, իրենց լեզվով ասած «Պուտինի ՆԱՏՕ»-ին։
Երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ չեն անդրադարձել այդ թեմային, չեն խոսել անդամակցելու և դրանից ստացվող առավելությունների մասին։ Այս շրջանում, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել և Ադրբեջանի ղեկավարը ամեն գնով խուսափում է Հայաստանի նոր վարչապետի հետ հանդիպելուց և ամեն բան անում է, որպեսզի բանակցությունները շարունակվեն նախագահների մակարդակով, նրա իշխանությունը հայտարարում է ՀԱՊԿ անդամակցելու մասին, Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի շոշափում այդ թեման։
Դրա փոխարեն ադրբեջանական կողմը ակտիվ լուսաբանում է մոտ օրերս կայանալիք Փաշինյանը-Պուտին հանդիպման մասին լուրերը։ Փաստացի ադրբեջանական կողմին այս պահին ավելի շատ հետաքրքրում է Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, թե ինչպես է ընդունում Պուտինը Հայաստանի նոր վարչապետին՝ ղեկավարման 100 օրերից հետո։ Նոր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այս պահին շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար, որպեսզի որոշում կայանցնեն, թե վերջապես ինչ մակարդակի բանակցությունների են մասնակցելու և որ հարթության վրա են շարունակելու խաղալ։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան