Երգիչ Անդրեն րոպեներ առաջ ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված Սուրեն Կնյազյանի հեղինակած «Քեզ տեր եմ» երգի հիման վրա: Տեսահոլովակում երգիչը ներկայացրել է հարսանեկան պատմություն, որի ռեժիսորը Կարեն Աղասյանն է:
Իր ֆեյսբուքյան էջում Անդրեն կիսվել է նոր աշխատանքով եւ կից արել հետեւյալ մեկնաբանությունը.
«Ամբողջ կյանքում ես սիրո մասին եմ երգել:
Հաճախ թաքուն, հաճախ էլ տասնյակ հազարների առաջ, բայց միշտ անկեղծ եմ եղել: Ես սիրո երգիչ եմ: Ու առհասարակ ինձ թվում է, որ աշխարհի բոլոր երգերը սիրո մասին են:
Երկար խոսքեր ասել չեմ ուզում: Ուղղակի հիշեք, որ սերն է կյանքի շարժիչ ուժը, սերն է հանում փակուղուց: Եվ եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ»:
Ավելի վաղ Անդրեն տեսահոլովակի գեղեցկուհու հետ հարսանեկան լուսանկար էր տեղադրել՝ թողնելով այն առանց մեկնաբանության: Երգչի երկրպագուներն ու ընկերները շտապել են շնորհավորել նրան ամուսնության կապակցությամն, թեեւ Անդրեն ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չէր արել թեմայի շուրջ: