Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 22 օր է ինչ հացադուլ է  անում` հակասություններ է տեսնում երկու հանրապետական նախարարների խոսքերում:

«Ինձ վրա Առողջապահության նախարարությունը  որոշակի ճնշում է  գործադրում, հորդորում է, որ  առողջության վերաբերյալ որոշակի գործողություններ են անհրաժեշտ անել»,- այս մասին Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ ունեցած հանդիման ժամանակ:

Մյուս կողմից Անդրիաս Ղուկասյանի  քալերը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որակեց որպես  «reality show»:

«Պետք  է  իրենք կողմնորոշվեն իմ կարծիքով,  եթե  իրենք համարում են, որ հացադուլավորի կողմից ինչ-որ անհրաժեշտ գործողություններ  իրականացնելուն  ուղղված  գործողությունները «reality show» է, ես այդ դեպքում ամբողջությամբ  կհրաժարվեմ  որևէ  առջողջապահության նախարարության հետ  աշխատելուց»,-հայտարարեց Ղուկասյանը

Իսկ եթե Արմեն Աշոտյանը հայտարարի, որ Անդրիաս Ղուկասյանի գործողությունները «reality show» չեն, ապա նախագահի թեկնածուն կհամագործակցի Առողջապահության նախարաարության հետ:

«Իրենց ներկայացրած  պահանջներն ավելի լուրջ կդիտարկեմ: Առ այսօր ես դա լուրջ չեմ դիտարկում»,- առանձնացրեց Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով հացադուլ հայտարարած նախագահի թեկնածուի տուն գնալ և լոգանք ընդունելուն ասել էր.« Հետևելով, թե ինչպես է ընթանում և լուսաբանվում Անդրեաս Ղուկասյանի հացադուլարշավը, հատկապես այսօրվա սան-հիգիենիկ միջոցառումը և դրա հանրայնացումը, հասկացա, որ դա արդեն դասական reality-show Է»: