Խորվաթական «Իստրա» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Ալեն Պամիչը մահացել է հենց խաղադաշտում՝ ակումբի երիտասարդական թիմի հետ մարզումային հանդիպումից առաջ:

Նրա սիրտն անսպասելիորեն դադարել է բաբախել, իսկ վերակենդանացման փորձերը արդյունք չեն տվել: «Իստրայում» նա հանդես էր գալիս հոր՝ Խորվաթիայի հավաքականի նախկին հարձակվող Իգոր Պամիչի ղեկավարությամբ: Մինչ այդ, Պամիչը խաղացել է բելգիական «Ստանդարդում», իր երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: