Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգոր Լիբերմանը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Նախարարի այցը հատուկ նշանակություն ունի, քանի որ այս անգամ փորձ է արվում Ադրբեջանի հետ կնքել «Երկաթե գմբեթ»
հակահրթիռային համակարգի վաճառքի պայմանագիր՝ մոտ 400 մլն դոլարի շրջանակներում։
Ադրբեջանի հետ այս բանակցությունները սկսել են 2015 թվականի սեպտեմբերից իսրայելական Rafael ընկերության կողմից։ Այս տարվա հունից ամսին Ադրբեջանին այդ ընկերության կողմից մատակարարվեց իսրայելական Lora ռազմական համալիրը։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև անձնական դրդապատճառներ ունի այս պայմանագիրը կյանքի կոչելու համար։ Իսրայելում շուտով խորհրդարանական ընտրություններ են և պաշտպանության նախարարը ներքին լսարանին պետք է ներկայացնի իր կատարած աշխատանքները և ամեն գնով փորձում է կնքել մի շարք խոշորածավալ ռազմական պայմանագրեր։շ
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան