Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: