ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի իր գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Միջերկրական ծովի երկնքում ոչնչացված ռուսական Իլ-20 ինքնաթիռի մեղքն ամբողջությամբ Իսրայելինն է: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչնչացված ռուսական ինքնաթիռի ու անձնակազմի մահվան համար մեղքն ամբողջովին Իսրայելինն է: ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս կոչ է արել իսրայելական կողմին ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքի վրա հարձակումներից, որոնք սպառնում են ռուս զինծառայողների անվտանգությանը », - ասել է ՌԴ նախարարը: