Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով, հաղորդում է «Փաստինֆոն»:
«Ժամանակ» թերը գրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ Գրիգորյանը ձերբակալվել է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով:
Սակայն ինչպես հաջողվեց մեզ պարզել, Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոչ թե ընտրակաշառք բաժանելու կասկածանքով, այլ ոստիկանների դիմադրություն ցույց տալու համար: Ընտրակաշառքով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացվում է ՀՔԾ-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանական կողմը վիճարկել էր նրա ձերբակալությունը, սակայն դատարանը քննիչի որոշումն իրավաչափ է համարել։