Սոչիում օլիմպիական խաղերի կրակը վառվելու է կանթեղից, որը մինչ այդ կհայտնվի բաց տիեզերքում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշևը:
Երկուշաբթի օրը Սոչիում համաձայնագիր է ստորագրել «Սոչի 2014» կազմկոմիտեի և Ռոսկոսմոսի միջև, որի համաձայն հատուկ ծրագրի շրջանակներում Ռոսկոսմոսը «Սոչի 2014» կրակի կանթեղի բաց տիեզերք է տեղափոխելու:
«Մեր կանթեղը լայն հնարավորություններ ունի վառելու յուրաքանչյուր պայմաններում, անգամ ջրի տակ: Սակայն անվտանգության պահանջներից դւրս գալով կանթեղը МКС-ում և տիեզերքում չենք վառի: Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հենց տիեզերքում հայտնված կանթեղը վառի օլիմպիական խաղերի կրակը»:Այս մասին հաղորդում է Взгляд-ը: