Եթե Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը, ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի ու Ալիեւի միջեւ պայմանավորվածությանը։

«Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։

Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը եւ ինքնավստահությունը այդ հարցում։

Իսկ եթե ոչ, ապա … չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը։

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին», գրել է Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում։