Ինչպես հայտնի է դարձել The Sun պարբերականի լրագրողներին դստեր ծնվելուց մի քանի օր անց Քենյա Ուեսթը ամուսնության առաջարկություն է արել Քիմ Քարդաշյանին: Ինչպես հաղորդում է պարբերականը ռեփերը և ռեալթի շոուի աստղը կամուսնանան Փարիզում սեպտեմբերին: Նշվում է, որ Ուեսթը հարսանցուին նվիրել է մատանի, սակայն ոչ թե ի նշան ամուսնության, այլ աղջկա ծնդդյան կապակցությամբ: Մատանին, որի գինը հասնում է 760 հազար դոլարի, զարդարված է հազվագյուտ սև ադամանդե քարով և պատրատսվել է մի քանի ամիս առաջ հատուկ Քիմի համար: Ամուսնական զույգի ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկանաբանում այս լուրերը:
Հիշեցնենք, որ Քենյա Ուեսթի և Քիմ Քարդաշյանի աղջիկը ծնվել է հունիսի 15-ին: Հակառակ տարածված լուրերի, որ երեխայի անունը սկսվելու է Ք տառով, ինչպես ընդունված է Քարդաշյանների ընտանիքում, վերջինիս անունը դրել է Նորֆ Ուեսթ, որը թարգմանաբար նշանակում է հյուսիս-արևմուտք: