«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության ոչ մի հնարավորություն չունեն:

ԲՀԿ-ն նախապես որոշել էր, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրի ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին, սակայն նա այդպես էլ չառաջադրվեց: ԲՀԿ-ում հասկանում են, որ հաղթանակի այլևս ոչ մի հնարավորություն չունեն, և ամեն կերպ խուսափում են նոր խայտառակություններից՝ հրաժարվելով մասնակցել այլ համայնքներում կազմակերպվող ընտրություններին ևս, թեև նախապես ասում էին, որ 40 համայնքում թեկնածուներ են ունենալու»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: