Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի եւ օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգեւների:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանը պարգեւատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: Քննչական կոմիտեի հատկա¬պես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռ¬հանցագործությունների քննու¬թյան վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը եւ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: