ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը թափուր աշխատատեղի հայտարարություն է տարածել: Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ է մամուլի քարտուղար:

ԱՆՎԱՆՈՒՄ՝ Մամուլի քարտուղար/ լրատվության պատասխանատու

ՍԿԻԶԲ՝ Հոկտեմբերի 22, 2018 թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մամուլի քարտուղարը պատասխանատու է ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեության լուսաբանման, լրատվամիջոցների հետ աշխատանքի, վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերի բնականոն գործունեության ապահովման համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրել մամուլի հաղորդագրություններ, վեբ պատմություններ:
Համակարգել վարչապետի տիկնոջ գործունեության ֆոտո և տեսալուսաբանման աշխատանքները:
Համակարգել կայքի ստեղծման աշխատանքները:
Թարմացնել կայքը և սոցիալական մեդիայի ալիքները:
Կապ պահպանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Բարձրագույն կրթություն լրագրության և/կամ հանրային կապերի ոլորտում:
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լրատվության և/կամ հանրային կապերի ոլորտում:
Կազմակերպչական գերազանց հմտություններ:
Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ:
Գրելու, գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:
Բանավոր և գրավոր հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մամուլի քարտուղար»: