Այսօր լույս աշխարհ է եկել երգիչ Մհերի առաջնեկը։ Կինը՝ Արմինեն, նրան արու զավակ է պարգևել: Երջանիկ հայրիկը շտապել է իր ուրախությամբ կիսվել նաև սոցիալական ցանցի իր էջում։ «10.10.2018։ Աստված իմ, ես հայր եմ դարձել: Այսօր նոր քաղաքացի է ծնվել նոր Հայաստանում: Եվ սա հրաշալի է»,- իր երջանկությունն այս մեկնաբանությամբ և դրան կից լուսանկարով է հայտնել երգիչը: Զույգը երեխային Անդրանիկ է անվանել։ Փոքրիկը ծնվել է 3.55 կգ քաշով եւ 53 սմ հասակով:
Նշենք, որ Մհերն ու Արմինեն խորանի մոտ օրհնություն ստացել էին 2017 թվականի հունիսի 17-ին։