Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին երկրպագուներին կոչ է արել ստադիոն այցելել Ջիբրալթարի թիմի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպմանը:
Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով: